Հայտնի է՝ որքան է վճարել «Բարսան» Գրիզմանի համար

Հայտնի է՝ որքան է վճարել «Բարսան» Գրիզմանի համար

L'Equipe-ի փոխանցմամբ, կատալոնական «Բարսելոնան» արդեն վճարել է Ֆրանսիայի հավաքականի և «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Անտուան Գրիզմանի հրաժարագինը։ Նշվում է, որ մադրիդյան ակումբին փոխանցվել է 120 մլն եվրո։ «Ատլետիկոյի» ղեկավարությունը այս պահին սպասում է, որպեսզի փոխանցված գումարը հասնի ակումբի հաշվեհամարին։ 

Հիշեցնենք, որ օրերս ֆրանսիացի ֆուտբոլիսն անցանկալի իրավիճակում էր հայտնվել։ Բանն այն է, որ ֆուտբոլիստը չէր ներկայացել թիմի միջմրցաշրջանային հավաքին, որից հետո Մադրիդում խոստացել էին պատժել նրան։