Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։ 

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարանիշի

«Դեռինգեր» ատրճանակ՝ 3 փամփուշտով։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։

Մեր տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը քրեական հեղինակություն «Աստախանցի Հայկոն» է։
Քննությունը շարունակվում է։