Անսպասելի որոշում․ հրապարակվեց Նորատուսցի Ալիկի գործով դատավճիռը

Անսպասելի որոշում․ հրապարակվեց Նորատուսցի Ալիկի գործով դատավճիռը

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց արդարացման դատավճիռէ ՝ «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի համար։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նշեց, որ գործով ամբաստանյալներից արդարացվել է նաեւ Բանդուրյանի թիկնապահ «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը։ Իսկ «Չարբախցի Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն նրա դեպքում համաներում է կիրառվել։

Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդել էր մեղավոր ճանաչել Նորատուսցի Ալիկին եւ նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարվա, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման:

 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը: