Մանրամասներ՝ նոր ամուսնացած  երիտասարդի ինքնասպանությունից

Մանրամասներ՝ նոր ամուսնացած  երիտասարդի ինքնասպանությունից

Ավելի  վաղ տեղեկացրել  էինք,  որ երեկ  Շիրակի մարզի Ողջի  գյուղի  բնակիչներից  մի  երիտասարդ  ինքնասպան  էր   եղել:Գյուղացիներից   մեկը  պատմել   էր , որ երիտասարդը մի քանի ամիս է ,ինչ ամուսնացել էր:Ավելի ուշ մեզ մանրամասներ հայտնի դարձան:

Համագյուղացիները պատմեցին, որ 39-ամյա Մանվել Սողոմոնյանը վերջերս  էր արտագնա աշխատանքից վերադարրձել եւ 2 ամիս է,որ ամուսնացել էր: Նա Սողոմոնյանների ավագ որդին էր,նրանց խոսքերով՝ համեստ,աշխատող երիտասարդ էր: Լուրեր են պտտվում, թե վերջին անգամ խոսել է դարձ գնացած կնոջ հետ: «Դե ընտանիք է,հնարավոր է՝ որոշ տարաձայնություններ են եղել, ասում են՝ կնոջը ասել է՝ թե չեկար, ինքնասպան կլինեմ»-ասաց մեր զրուցակիցը՝ ակնարկելով, թե գուցե կինը մտափոխվել էր եւ հոր տանից չվերադառնալու ցանկություն է հայտնել.երիտասարդը բաժանման փաստը ծանր է տարել: