Մակեդոնիան կանվանափոխվի

Մակեդոնիան կանվանափոխվի

Մակեդոնիայի պառլամենտը քվեարկել է երկրի անվանափոխման մասին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Երկրի անվանափոխության օրենքի օգտին քվեարկել է Մակեդոնիայի պառլամենտի 120 պատգամավորից 81-ը։ Այժմ Մակեդոնիան կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ Փոփոխության կենթարկվի նաեւ Սահմանադրությունը։ Փոփոխված Սահմանադրության համաձայն, Մակեդոնիան կհայտարարի, որ հարգում է հարեւանների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ նաեւ հետամուտ է լինելու մակեդոնացիների իրավունքների պաշտպանությունը արտասահմանում, առանց միջամտելու այլ պետությունների ներքին գործերին։