Կառուցվել է աշխարհում ամենամեծ օդանավակայանը

Կառուցվել է աշխարհում ամենամեծ օդանավակայանը

Պեկինում կառուցվել է աշխարհում ամենամեծ «Դասին» միջազգային օդանավակայանը, այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Օդանավակայանի կառուցման համար ներդրվել է շուրջ 400 միլիոն յուան (գրեթե 60 միլիոն դոլար), նախագծի ղեկավարը Լի Ցզյանհուան է։

Օդանավակայանի կառուցման առաջին քարը տեղադրվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին, իսկ բուն շինարանությունը մեկնարկել է 2016 թվականի մարտի 16-ին:

Նոր օդանավակայանը կունենա 4 թռիչքուղի, տարեկան այն կկարողանա ընդունել մինչեւ 620 հազար չվերթ: