ՀԺԿ-ն սատարում է իշխանություններին․ հայտարարություն

ՀԺԿ-ն սատարում է իշխանություններին․ հայտարարություն

Հայաստանի ժողովրդական կուսակցությունն արձանագրում է, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցան ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

ՀԺԿ-ն կսատարի իշխանության քայլերը՝ ուղղված հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, պետության դեմ կատարած այլ հանցագործությունների ամբողջական բացահայտմանը, օրինականության և սոցիալական արդարության հաստատմանը, երկրում համակարգային փոփոխությունների իրականացմանը: