«Ֆեյսբուքը» հեռացրել է 1,5 միլիոն տեսանյութ

«Ֆեյսբուքը»  հեռացրել է 1,5 միլիոն տեսանյութ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ վերջին օրերին հեռացել է ավելի քան 1,5 միլիոն տեսանյութ՝ Նոր Զելանդիայի Քրայսչըրչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին։ Այս մասին տեղեկանում ենք սոցցանցի թվիթերյան էջում արված գրառմամբ։ Ընդ որում, ըստ հրապարակման, 1,2 միլիոն տեսանյութ հեռացվել են կրկնակի ներբեռնումից հետո։ «Ֆեյսբուքը» իր այս քայլը հիմնավորել է զոհվածների հարազատների հանդեպ հարգանքի ցուցաբերման մղումով։