ԵՊՀ պրոռեկտոր Ալ․ Գրիգորյանը ազատման դիմում է գրել

ԵՊՀ պրոռեկտոր Ալ․ Գրիգորյանը ազատման դիմում է գրել

Երևանի պետական համալասարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր  (2006 թվականից) Ալեքսանդր Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։  Hraparak.am-ին Ալ․ Գրիգորյանն ասաց, որ դիմումը գրել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։  Թե որտեղ, բուհի երկարամյա ռեկտորը չի մանրամասնում, ասաց, որ չհայտնելն իր իրավունքների մեջ է մտնում։ Բնականաբար, հարցին, թե արդյոք բուհից հեռացումը կապ ունի՞ վերջին գործընթացների հետ, Գրիգորյանն, առհասարակ, չպատասխանեց։

Նշենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը ԵՊՀ-ում էր 1990 թվականից, մանկավարժության ամբիոնի դոցենտ էր, ռադիոֆիզիկոս։