ԱԺ նախագահը խորհրդարանական լսումներ է հրավիրում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով

ԱԺ նախագահը խորհրդարանական լսումներ է հրավիրում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Օրակարգում ելույթ են ունենալու հետևյալ անձիք՝

«Անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը»-ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյան

«Անցումային արդարադատության որոշ գործիքների
վերաբերյալ»-Ռուբեն Կարանզա (ICTJ փորձագետ)

«Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում` միջազգային փորձի լույսի ներքո» զեկույցի ներկայացում-Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյան