Արթուր Դավթյանը եկավ դատարան, Ռ.Քոչարյանը նիստին ներկա չէ (լուսանկարներ)

Արթուր Դավթյանը եկավ դատարան, Ռ.Քոչարյանը նիստին ներկա չէ (լուսանկարներ)

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող կողմի բերած Վերաքննիչ բողոքի քննությունը։ Այսօրվա նիստին ներկայացել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, տուժողների իրավահաջորդները։

Նիստին չի ներկայացել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպաններից միայն Հովհաննես Խուդոյանն է ներկա նիստին։

Վերջինս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին։ Որպես հիմք ներկայացրեց երեկվա նիստի ժամանակ դատավորի գործողություններն, ըստ նրա՝ սահմանափակվել է իրենց իրավունքները։ Դատավորը չի պարզաբանել իրավունքներն ու պարտականությունները։