Առաջարկել են վարկ ձևակերպել, կանխիկացրել ու թռել 

Առաջարկել են վարկ ձևակերպել, կանխիկացրել ու թռել 

Քննչական կոմիտեն այսօր հայտարություն էր տարածել այն մասին, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը, քանի որ  2018թ. ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել առ այն, որ վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, իրենց փաստաթղթերով  առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում ձևակերպել են վարկեր՝ պատճառելով գույքային վնաս:

Խարդախության դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել մեկ վարույթում։
Մեր տեղեկություններով՝ խարդախները վարկային կազմակերպությունների միջնորդներն են, ովքեր «արագ վարկերի» դիմաց քաղաքացիներին առաջարկելով արագ վարկեր՝  շորթել են գումարներ՝ ստանալով անձնագրեր և այլ այլ փաստաթղթեր, ապա կանխիկացրել գումարն ու անհետացել։ Մի դեպքում, օրինակ, քաղաքացին ստիպված է եղել փակել 400 հազար դրամի, մեկ այլ դեպքում՝ 2 միլիոնի, մեկ այլ դեպքում՝ 250 հազար դրամի վարկեր։