Facebook-ը խոստովանել է թույլ տված լրջագույն սխալի մասին

Facebook-ը խոստովանել է թույլ տված լրջագույն սխալի մասին

Facebook սոցիալական ցանցում խոստովանել են, որ օգտատերերի միլիոնավոր գաղտնաբառեր պահպանել են պարզ տեքստային ձեւով, առանց հավելյալ հսկողության, որով գոնե սկսած 2012 թվականից, դրանց հանդեպ հասանելիություն է ունեցել սոցցանցի հազարավոր աշխատակիցներ։

Այս մասին հայտնում է կիբերանվտանգության մասնագետ Բրայան Քրեբսը։ Նա իր ուսումնասիրությունը հրապարակել է KrebsOnSecurity կայքում։

Այսպես ըստ հրապարակման, սոցցանցի առնվազն 20 հազար աշխատակիցներ հասանելիություն են ունեցել 200-600 միլիոն գաղտնաբառի հանդեպ։ Քրեբսը կարողացել է պարզել որ չնայած սրան, եւ ոչ մի աշխատակից չի չարաշահել իրեն հասանելի տեղեկությունները, ինչը ստուգվել է հազարավոր հարցումներով։ Facebook-ի անվտանգության դեպարտամենտը հաստատել է, որ KrebsOnSecurity-ի հրապարակումը ճիշտ է եւ իրենք ունեցել են թեթեւամիտ կեցվածք գաղտնաբառերի պահպանման հարցում։