Երեք մեքենաների բախումը դարձել է ութ մարդու մահվան պատճառ

Երեք մեքենաների բախումը դարձել է ութ մարդու մահվան պատճառ

Երեք ավտոմեքենաների բախումը՝ Ռուսաստանի Վորոնեժի մարզում, դարձել է ութ մարդու մահվան պատճառ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Վորոնեժի մարզի Նիժնեդեւիցկի շրջանում, Կուրսկ-Բորիսոգլեբսկ մայրուղու 166-րդ կմ-ի վրա։

Ըստ տեղի իրավապահների հայտարարության, «Լեքսուսը», որը ընթացել է Վորոնեժի ուղղությամբ, դուրս է եկել հանդիպակաց գոտի երկու այլ մեքենաների հետ։ Բախումից երեք մեքենաներն էլ այրվել, մոխրացել են։ Նախնական տեղեկություններով, զոհվել է ութ մարդ։ Դեպքի վայրում են փրկարարները, հրշեջներն ու իրավապահները։ Վթարի մանրամասները ճշտվում են։