Քաղաքապետարանը նորամուծություններ է մտցրել աղբահանության գումարը վճարելու համար

Քաղաքապետարանը նորամուծություններ է մտցրել աղբահանության գումարը վճարելու համար

Երեւանի քաղաքապետարանը աղբի վճարման նոր մեխանզիմներ է ներդրել։  «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնեցին, որ նախատեսվում է նորամություններ, մասնավորապես՝ աղբի համար վճարվելիք գումարը փոխանցել էլեկտրոնային տարբերակներով, բանկերով, տերմինալներով եւ «Հայ փոսոտով»․ «Սրանք որպես այլընտրանք թաղապետարաններում, վարչական շրջանների աշխատակազմերում կարող են շարունակել վճարել, ընդ որում՝ վարչական շրջանների աշխատակազմերում, կապ չունի գումարի չափը, մնում է նախկինում եղած գումարի չափը։

Թվարկած եղանակաների դեպքում միչեւ 1000 դրամի դեպքում է, որ գումար չի գանձվելու՝ ծառայության միջնորդավճար։ Իսկ եթե վճարումը կատարվում է վարչական շրջանի աշխատակազմում, ապա կապ չունի գումարի չափը, առձեռն վճարում է այնքան, որքան պետք է վճարի»։

Նշենք, որ Երեւան քաղաքում աղբահանության վարձի սակագինը մեկ շնչի համար ամսական 200 դրամ է։