Օրվա զավեշտը․․․

Օրվա զավեշտը․․․

«Ժամանակ» թերթը գրում է. «Իջեւանյան հայտնի իրադարձություններից հետո՝ արդեն մեկ շաբաթ է, ոստիկանության պոստ է տեղադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ։

Ոստիկանությունը մտավախություն ունի, որ իջեւանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգականներից»:

Համացանցի գրառումները բազմաբնույթ են։ Մի մասը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ նման քայլ է արել, մյուս մասն էլ ուղղակի դրա իմաստը չի տեսնում։ Մի յուրօրինակ գրառման հանդիպեցի, հետո տեսա , որ նման գրառումներ էլի են արվում՝ հիմնականում Փաշինյանի համակիրների կողմից, ովքեր փորձում են արդարացնել  այդ քայլը։ Որոշեցի արձագանքել։ Օգտատիրոջը չեմ ներկայացնում։ Նա վիճում էր այն մարդկանց հետ, ովքեր գտնում են, որ Փաշինյանը ճիշտ չի արել, որ ոստիկանության պոստ է տեղադրել։ Ահա թե ինչ կերպ է վիճում, որը կարելի համարել օրվա զավեշտը․

․․․․․․Չէ, չէ ճիշտ չեք.իջևանցիք մի քիչ........են, ոնց որ ժողովուրդն է ասում, դրանցից ամեն ինչ սպասելի է։ Ծառ կտրողը, ամեն զազրելի քայլի կգնա։ Դրանք մարդ չեն, դրանք ԾԱՌ ոչնչացնող են։

 

Պատասխան գրառումով հարցրի՝ Նիկոլը իջևանցի չի՞․․․ Ի՞նչ խորհուրդ կտաք, բա մե՞նք ոնց պաշտպանվենք։

Ու ամենազավեշտալին այն էր, որ այդքան կռվից,տուրուդմբոցից  հետո ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակախումբ չի տեղադրվել։ Լավ, բա ինչու՞ շուտ չէիք ասում․․․