Ինչի մասին են բանակցելու Պուտինն ու Էրդողանը

Ինչի մասին են բանակցելու Պուտինն ու Էրդողանը

Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Մոսկվայում հանդիպելու են Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայրփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը։ Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը այս հանդիպման առնչությամբ ասել է, որ նախատեսված հանդիպումը լինելու է դեմ առ դեմ ձեւաչափով, այցը նախատեսված է, որ պետք է լինի մեկօրյա, իսկ այցի նպատակը Սիրիայում գործողությունների համակարգումն ու կոորդինացումն է լինելու։ Նշենք, որ ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ պատրաստ է սկսել զինված գործողություններ ընդդեմ քրդական զինված խմբավորումների, հենց որ Միացյալ Նահանգները հանի իր զորքերը Սիրիայից, ինչը առաջ էր բերել ԱՄՆ սուր հակազդեցությունը։