Դուք ընդհանրապես տեղեկացված եք՝ ի՞նչ 10 զոհի մասին է խոսքը․ Խաչատուրովի պաշտպանը՝ քաղաքացուն

Դուք ընդհանրապես տեղեկացված եք՝ ի՞նչ 10 զոհի մասին է խոսքը․ Խաչատուրովի պաշտպանը՝ քաղաքացուն

Երևանի ընդհանուր իրավասության դատարան էր եկել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նա ցանկանում էր մտնել դատարան, սակայն արժանացավ կոշտ հակազդեցության, ապա բանավեճի բռնվեց մի կնոջ հետ, որը մեջբերեց Մարտի 1-ի 10 զոհի հանգամանքը, ի պատասխան Պողոսյանը հարցրեց՝ «Դուք ընդհանրապես տեղեկացված եք՝ ի՞նչ 10 զոհի մասին է խոսքը»։

«Ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել 10 զոհի համար, ոչ մեկին, որովհետև էդ ժամանակ, էս բացահայտումները, որ անում են, հիմա էլ ոչ ոք ոչ մի բան չի բացահայտում։ Որովհետև ձեզ ուղղորդում են, դուք ասում եք 10 զոհի համար, ես էլ եմ ուզում, որ 10 զոհի պատասխանատուները բացահայտվեն, էս պահի դրությամբ որևէ անձի մեղադրանք առաջադրված չէ որևէ անձի սպանության համար։ Այսինքն՝ էդ ամեն ինչը հիմա լրատվական դաշտերով մյուս տեղերով ասում են՝ այդ 10 հոգու մեղավորները․․․»,- ասաց Պողոսյանը։