«Սանիթեքի» հիմնադիրը քաղաքապետարանին առաջարկում է մեկտեղել ջանքերը՝ վերջ դնելու այս վիճակին

«Սանիթեքի» հիմնադիրը քաղաքապետարանին առաջարկում է մեկտեղել ջանքերը՝ վերջ դնելու այս վիճակին

Ինչպես տեղեկացրել էինք, «Սանիթեք» ընկերության համահիմնադիր Նիկոլաս էլ Թավիլն այս պահին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում Skype տեսակապի միջոցով հրապարակավ հանդես եկավ Երևանի քաղաքապետարանին ուղղված երկու առաջարկով ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։

«Կարճաժամկետ առաջարկը հետևյալն է, քանի որ քաղաքապետարանն արդեն իսկ ձեռք է բերել նոր աղբատար մեքենաներ, «Սանիթեքի հետ ջանքերի մեկտեղումը վերջ կդնի այս վիճակին։ Փոխարենը անընդհատ վատաբանելու «Սանիթեքին» և մատնանշելու նրա ձախողումը, առավել արդյունավետ կլինի համատեղ ջանքերով լուծման գալը։ Սա կարճաժամկետ առաջարկն էր»-ասաց ՆԻկոլաս էլ Թավիլը։ 

Իսկ երկարաժամկետ առաջարկը հետևյալն է․ «Մենք պատրաստ ենք անմիջապես կատարել չորս մլն ԱՄՆ դոլարի ներդրում նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար։ Մենք պատրաստ ենք ներդրում կատարել հինգ հարյուր աղբամանի ձեռքբերման համար, հնարավորինս արդիականացնել եղած ավտոպարկը, ներդրել կորպորատիվ կառավարման սկզբունքներ, թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար և քաղաքապետարանին ներկայացնել հորիզոնական մոնիթորինգի համակարգը։ Մենք նաև պլանավորում ենք վերականգնել առկա ֆինանսական պարտավորությունները»,-ասաց «Սանիթեքի» համահիմնադիրը։

Նա նաև նկատեց, որ քաղաքապետարանն էլ իր հերթին պետք է պարտավորվի մշակել և ներդնել աղբի կառավարման ծրագիր, իրականացնել Նուբարաշենի աղբավայրի վերակառուցման ծրագիրը, ներդնել թափոնների հեռացման քաղաքականության, վերանայել պայմանագրի արժեքը, որը կունենա փորձագիտական եզրակացություն և ոչ միայն։

«Մենք չենք փակում որևէ դուռ քաղաքապետարանի հետ բանակցություններ վարելու, որպեսզի հնարավոր լինի գտնել հնարավոր օպտիմալ լուծումը՝ սկսած այն առաջարկներից, որը ես հենց նոր ներկայացրի, և որը լավագույնը կլինի բնակչության, քաղաքապետարանի և «Սանիթեքի» համար»-ասաց էլ Թավիլը։