«Հրապարակ».Փաշինյանը չի՞ դնի իր թեկնածությունը

«Հրապարակ».Փաշինյանը չի՞ դնի իր թեկնածությունը

«Քաղպայմանագրի»՝ առաջիկա օրերին սպասվող համագումարից առաջ պատրաստ են կուսակցության նոր կանոնադրությունն ու ծրագիրը։ Ի տարբերություն գործող կանոնադրության, նորով վարչության նախագահ ընտրելու են ոչ թե վարչության անդամները, այլ՝ համագումարը։

Նախագահի առաջադրման գործընթացը եւս խստացվել է․ եթե նախկինում կարող էին ինքնառաջադրվել կամ ներկայացվել վարչության անդամներից որեւէ մեկի կողմից, ապա այժմ կարող են միայն ինքնառաջադրվել։ «Որպեսզի ցանկացած մարդ անձամբ պատասխանատվություն կրի այդ պատասխանատու գործում»,- ասաց ՔՊ աղբյուրը։

Նրանք չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածությունը չդնի վարչության նախագահի համար։ Հավանական թեկնածուներ են համարվում Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը։