Սա է մեր իրավագիտակցության մակարդակը

Սա է մեր իրավագիտակցության մակարդակը

Ինչպես հայտնի է այսօր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդության քննությունը հետաձգվեց։ Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարների և նրա պաշտպան Արսեն Մկրտչյանի միջև բախում տեղի ունեցավ: Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ցուցարարներից մեկը թքում Մկրտչյանի մեքենային:

Այն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լրագրող Արմեն Դուլյանը' հետևյալ մեկնաբանությամբ․

«Սա է մեր իրավագիտակցության մակարդակը...

Մանվելին դեմ ես, ատում ես՝ հասկացանք, բա նրա պաշտպանի, փաստաբանի մեքենայի վրա ինչու ես թքում...»։