Նոր մանրամասներ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունից

Նոր մանրամասներ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունից

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգը ներկայացնող սենատոր Ֆրեյզեր Անինգը պատմել է մի շարք մանրամասներ Նոր Զելանդիայում մզկիթների վրա իրականացված ահաբեկչական հարձակումների մասին, որոնք քննադատության լուրջ ալիք են բարձրացրել։ Ինչպես հայտնում է CNN-ը, իր հայտարարության մեջ Անինգը ասել է, որ ամբողովին դեմ է բռնությանը եւ լիովին դատապարտում է իրականացված բռնարարքը։ Միաժամանակ կարծում է, որ տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ ինչպես Ավստրալիայում, այնպես էլ ողջ աշխարհում ավելանում է մարդկանց ունեցած վախը մուսուլմանների՝ իրենց կողքին ներկայության հանդեպ։ Նա անիմաստ հիմարություն է համարել, այն, որ բռնարարքի պատճառները ինչ որ մեկի ազգայնական հայացքներն են կամ զենքի մասին օրենսդրության անկատարությունը։ Իրական պատճառը, ըստ ավստրալացի խորհրդարանականի, Նոր Զելանդիայի իրականացրած միգրացիոն քաղաքականությունն է, որը թույլ է տալիս իսլամադավան ծայրահեղականներին հասնել Նոր Զելանդիա։ NZ Herald-ն էլ համարում է, որ պատասխանատվությունը կատարվածի հանդեպ կրում է հենց իսլամը որպես կրոն։ Նա զարմանալի չի համարել այն, որ «սպանության կոչ պարունակող կրոնի դեմ նման կերպ են պատասխանում»։