Խաղադաշտի ակցիան հասավ իր նպատակին․ տեսանյութ

Խաղադաշտի ակցիան հասավ իր նպատակին․ տեսանյութ

Ղարաբաղի մարզչի հայտարարությունը խոսում է այն մասին՝ անակնկալը բավական «հաճելի» է ստացվել:

Տեղեկացնում ենք, որ ակցիան նպատակ չի հետապնդել որևէ ֆուտբոլիստի կամ առավել ևս գունեղ ֆանտազիաներ ունեցող մարզչի վրա հարձակվելու։ Սպարտակը Արցախի դրոշով պետք է շարժվեր դեպի Հայաստանի ազգային հավաքականի ավագը՝ Մխիթարյանը։

Ակցիան միանշանակ հասավ նպատակին։ Իրականացրած ակցիայի շնորհիվ միջազգային մամուլը անդրադարձավ և լուսաբանեց Արցախի շուրջ ստեղծված խնդիրը ոչ միակողմանի և ադրբեջանական Ղարաբաղ ֆուտբոլային ակումբի կողմից հրամցված կերպով. անդրադարձ եղավ անարդարացիորեն Հենոյի Բաքվում չխաղալուն և այլն։

Մարզչի վախկոտ որակմանը անդրադառնալ կարծում եմ չարժի, քանի որ բոլորին է հայտնի՝ իրական դաշտում մարտի վախկոտն ով է եղել։ Կեցցե՛ս Սպարտակ։

Կեցցե՛ Արցախը։Կեցցե՛ Հայաստանը

Seroj Faf-ի ֆեյսբուքյան էջից։