Շոգի պատճառով մեկ շաբաթում ավելի քան 14 հազար մարդ հոսպիտալացվել է

Շոգի պատճառով մեկ շաբաթում ավելի քան 14 հազար մարդ հոսպիտալացվել է

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը Ճապոնիայում ջերմային կաթվածով հոսպիտալացվել է առնվազն 14300 մարդ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 5-ին հայտնել է երկրի գլխավոր հրշեջ վարչությունը, որն իրականացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները։

Շաբաթվա ընթացքում շոգի պատճառով հոսպիտալացման ցուցանիշն աճել է 3,2 անգամ։ Միաժամանակ, հունիսին ողջ երկրում ջերմային կաթվածով հոսպիտալացվել է առնվազն 15657 մարդ, ինչը այս ամսվա համար բացարձակ ռեկորդ է՝ ըստ վիճակագրության:

Ճապոնիայում անցած շաբաթ ռեկորդային ջերմային ալիք է գրանցվել վերջին 150 տարվա կտրվածքով: Տոկիոյում միջին օրական ջերմաստիճանը գերազանցել է  32 աստիճանը, իսկ երկրի որոշ շրջաններում ջերմաչափերի սլաքները բարձրացել են 40 աստիճանից։