Ո՞րն է աշխարհի տարվա լավագույն ճարտարապետական նախագիծը

Ո՞րն է աշխարհի տարվա լավագույն ճարտարապետական նախագիծը

Այս տարվա համար աշխարհում լավագույն ճարտարապետական նախագիծ է ճանաչվել Բուդապեշտի ազգագրական թանգարանի նոր շենքը եւ ստացել հատուկ միջազգային մրցանակ International Property Awards-ի կողմից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման, «տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ» կոչմանը հավակնել է 115 երկրից մոտ 2 հազար շինություն։ Ժյուրին հատկապես գնահատել է Բուդապեշտի ազգագրական թանգարանի նոր շենքի նախագծող ընկերության կատարած աշխատանքը, որի շնորհիվ շենքը դինամիկ է, պարզ, ունի անպաճույճ դիզայն, հարմոնիկ կերպով ներկլանվում է այգու բնապատկերներում։ Բացի այդ, շինության 60 տոկոսը ստորգետնյա է լինելու, ինչը թույլ կտա ավելի ադապտացնել շինությունը շրջապատող միջավայրին։