activcitizen․am-ը մի քանի օրից կգործարկվի

activcitizen․am-ը մի քանի օրից կգործարկվի

Երևանի քաղաքապետարանը մոտ 2 ամիս առաջ հայտարարել էր, որ շուրջ մեկ միլիոն դոլարի կամ 500 միլիոն դրամի կամ 1 միլիոն դոլարի  ֆինանսավորում կունենան այն երևանցիները, որոնք քաղաքապետարան հետաքրքիր ծրագիր-առաջարկներ, կներկայացնեն, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Բյուջեն պատկանում է հենց բնակիչներին, և իրենք էլ կտնօրինեն այն: Մեր նախընտրական ծրագրի հիմնական և գլխավոր կետերից մեկն ուղիղ ժողովրդավարութունն էր, որը պետք է սկսենք իրականացնել: Մեր քաղաքացիներին հնարավորություն կտանք, որ իրենք ևս տնօրինեն բյուջեն և ծրագրեր առաջարկեն: Այդ նպատակով այս տարի բյուջեից կտրամադրվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Այսինքն՝ Երևանի բնակիչներն իրենք կորոշեն, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել այդ գումարով: Պետք է նաև կազմակերպել օնլայն հարթակ, որի միջոցով կներկայացվեն առաջարկները: Իհարկե, առաջարկներ կընդունենք նաև ավանդական նամակներով: Ծրագրերի մշակումից հետո կընտրվեն և կիրականացվեն քաղաքացիների ներկայացրած այն առաջարկները, որոնք կարժանանան հենց բնակիչների ամենաշատ հավանությանը»,-  այն ժամանակ ասել էր Մարությանը։

Hraparak.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետանը հայտնեց, որ առաջարկները ներկայացնելու համար անհրաժեշտ կայքն արդեն գրեթե պատրաստ է և մի քանի օրից activcitizen․am անվամբ կգործարկվի։ Այլ մանրամասներ Հակոբ Կարապետյանը չհայտնեց՝ ասելով, որ մանրամասները՝ կայքի շնորհանդեսին։

Նշենք, որ կայքի անվանումն ակնհայտորերեն Մոսկվայում արդեն 5-րդ տարին գործող նույնաբնույթ՝ активный гражданин. Ru կայքի կրկնօրինակով։ Այնտեղ էլ ՌԴ մայրաքաղաքի քաղաքաշինական տարբեր  նախագծեր են քննարկվում և քվեարկում։