Մեկ օրում մոտ 1000 փախստական է հայրենադարձվել

Մեկ օրում մոտ 1000 փախստական է հայրենադարձվել

Մեկ օրում մոտ 1000 փախստական է հայրենադարձվել Սիրիա։ Այս մասին հայտնում է Սիրիայի Փախստականների ընդունման եւ բաշխման կենտրոնը։ Փախստականները հայրենադարձվել են «Ջեյդեդ Յաբուս», «Թել Կալահ» անցակետերում, որոնք գտնվում են Լիբանանի հետ սահմանին եւ «Նասիբ» անցակետով, որը գտնվում է Հորդանանի հետ սահմանին։ Ընդ որում մոտ երկու հարյուրը եղել են ներքին միգրանտներ, իսկ ավելի քան 2000-ը՝ այլ երկրներում ապաստանածներ։