«Ուրվականների որսորդների» ֆիլմի ռեժիսորը խոստացել է նոր ֆիլմ նկարել

«Ուրվականների որսորդների» ֆիլմի ռեժիսորը խոստացել է նոր ֆիլմ նկարել

Ռեժիսոր Ջեյսոն Ռայթմանը հայտարարել է, որ «Ուրվականների որսորդների» նոր ֆիլմերը կհետեւեն այն ոճին, որը կիրառվել է 1984-89 թթ։ «Ամեն ասպեկտով մենք հետեւելու ենք այն հատուկ ոճին, որը կիրառվել է, որպեսզի հետ բերենք ֆիլմի ֆանատներին»,- ասել է Ռայթմանը, ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Նշենք, որ Ջեյսոն Ռայթմանը հանդիսանում է Այվան Ռայթմանի որդին, որը ժամանակին նկարահանել է «Ուրվականների որսորդների» առաջին երկու մասերը։