Սկանդալ Իսպանիայում․ «Ատլետիկոն» ևս 80 մլն եվրո է պահանջում

Ինչպես փոխանցում է Goal.com-ը, «Ատլետիկո Մադրիդի» ղեկավարությունը դիմել է Լա լիգային և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային Անտուան Գրիզմանի տեղափոխության համար հավելյալ 80 մլն եվրո ստանալու համար։
Բանն այն է, որ հուլիսի 1-ից Անտուան Գրիզմանի հրաժարագինը կազմել է 120 մլն եվրո, իսկ մինչ այդ այն կազմել է 200 մլն եվրո։ «Ատլետիկոն» նշում, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև համաձայնագիրը ձեռք է բերվել մինչև հուլիսի 1-ը։
Մադրիդի «Ատլետիկոն» այս հարցով դիմել է նաև ՖԻՖԱ-ին, սակայն այնտեղից հասկացնել են տվել, որ հարցը իրենց լիազորությունների շրջանակից դուրս է գտնվում։
Կարծիքներ