Դարիգա Նազարբաեւան ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ

Դարիգա Նազարբաեւան ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւօ դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան ընտրվել է այդ երկրի պառլամենտի վերին պալատի՝ Սենատի նախագահ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Դարիգա Նազարբաեւան արդեն 55 տարեկան է, եւ 2016 թվականից ընտրված է Սենատի պատգամավոր։ Նշենք, որ նա կհաջորդի Քասիմ Ժոմարտ Տոկաեւին, ով այսօր ստանձնեց նախագահի լիազորությունները՝ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականից հետո։