Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազությություն
Պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն` պարզելու, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի, այսինքն՝ վարչապետի մոտ: Այս մասին մեզ փոխանցեց պատգամավորը:
«Խնդրել եմ պաշտպանիս դիմել գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկի՝ պարզաբանելու՝ ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան»։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում, որով Հովիկ Աղազարյանն անցնում է որպես վկա, շաբաթներ առաջ պատգամավորի հեռախոսը Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է, եւ հեռախոսի պարունակությունը հայտնվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին, ով էլ ՔՊ նիստում հրապարակել է որոշ տվյալներ, ապա դրանք տպել եւ ցուցադրել են ՔՊ խմբակցության նիստում։
Կարծիքներ