Մոսկվան ակնկալում է, որ Կիպրական հակամարտության կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ

Մոսկվան ակնկալում է, որ Կիպրական հակամարտության կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ

Ռուսաստանը հույս ունի, որ կշարունակվի երկխոսությունը Կիպրական խնդրի կարգավորման առնչությամբ՝ համաճարակային իրավիճակի նորմալացման հետ մեկտեղ, ինչպես նաեւ՝ թուրքական հատվածում ընտրական պրոցեսների ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ Սերգեյ Լավրովը АМНА-ին տված հարցազրույցի ընթացքում։

«Հույս ունենք, որ Կիպրոսի հյուսիսում ընտրական պրոցեսների ավարտից հետո, ինչպես նաեւ սանիտարա-համաճարակային իրադրության նորմալացումից հետո, կղզում կողմերը կրկին կվերադառնան բանակցությունների սեղանի մոտ։ Դա կնպաստի իրավիճակի կայունացմանը, խաղաղության եւ անվտանգության հաստատմանը ռեգիոնում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը մատնանշել է, որ Մոսկվան մտահոգված է Հյուսիսային Կիպրոսի թուրքական իշխանությունների կողմից Վարոշա առողջարանի բացման մասին որոշումից։ Նրա խոսքերով, նման գործողությունները հակասում են ՄԱԿ ԱԽ մի շարք բանաձեւերի, ինչպես նաեւ խանգարում են կառուցողական մթնոլորտի ձեւավորմանը, ստեղծելով հավելյալ բարդություններ՝ բանակցային պրոցեսի համար։