Իրանն այսօր ընտրում է նոր խորհրդարան

Իրանն այսօր ընտրում է նոր խորհրդարան

Այսօր՝ փետրվարի 21-ին, առավոտյան 8:00-ից Իրանում մեկնարկել են 11-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնում է Parstoday-ը։  Ընտրություններն անց են կացվում  208 ընտրատարածքներում՝ 290 պատգամավորի ընտրության նպատակով:

Ըստ հրապարակման, Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ջամալ Արաֆը հայտարարել է, որ ընտրությունների համար իր  թեկնածությունը դրել է 7 հազար 157 քաղաքացի: Նա հավելել է, որ ընտությունները տեղի կունենան երկրի ամբողջ տարածքում, 54 հազար ընտրատեղամասերւմ: Նշենք, որ Իրանում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 57 միլիոն 918 հազար քաղաքացի, որոնցից 2 միլիոն 931 հազարը քվեարկելու են առաջին անգամ:

Իրանի ընտրական օրենսգրքի համաձայն, քվեարկելու իրավունք ունեն 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները: