Օզզի Օսբորնը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ում կայանալիք իր համերգը

Օզզի Օսբորնը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ում կայանալիք իր համերգը

Բրիտանացի ռոք-երաժիշտ Օզզի Օսբորնը չեղյալ է հայտարարել իր No More Tours II համերգաշարի ամերիկյան հատվածը՝ Պարկինսոնի հիվանդության պատճառով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Օսբորնի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ չի կարողանա սկսել համերգաշարը մայիս ամսին, ինչպես պլանավորված էր նախկիում, քանի որ մեկնում է Շվեյցարիա՝ բուժման։ Հիշեցնենք, որ ըստ նախապես պլանավորած գրաֆիկի, համերգաշարի ամերիկյան մասը պետք է սկսվեր մայիսի 27-ին Ատլանտայում տեղի ունենալիք համերգով։ ԱՄՆ տարբեր քաղաքներում նախատեսված էր ընդհանուր առմամբ՝ 17 համերգ։