Հաստատ հասնելու ենք նրան, որ Փաշինյանը հրաժարական տա. ակցիա՝ ԱԺ-ի մոտ

 Հաստատ հասնելու ենք նրան, որ Փաշինյանը հրաժարական տա. ակցիա՝ ԱԺ-ի մոտ

Կա հասարակական մեծ ճնշում, իսկ ռազմական դրությունը զուտ այն պատճառով են պահում, որ մարդիկ դուրս չգան փողոց, իրենց ձայնը չբարձրացնեն դավաճանության դեմ, ռազմական դրությունը պետք է չեղարկվի։ Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքացի Արսեն Մարգարյանը, ով միացել է ՀՅԴ երիտթևի կազմակերպած ակցիային։

«Մենք հիմա սպասում ենք պատգամավորներին։ Այս ակցիաները լինելու են շարունակական, ամենատարբեր ձևերով ակցիաներ են լինելու, որի մասին մենք նախապես տեղեկացնում ենք։ Մենք հաստատ հասնելու ենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Իսկ այն կարծիքը ,թե հասարակությունը նորմալ է ընդունում, սուտ է, նման բան չկա, դա նշանակում է, որ այդ մարդը ուղղակի ծիծաղում է բոլորի վրա։ Մի հատ գնան մտնեն շրջաններ, մարզեր, տեսնեն մարդիկ իրոք համաձայն են եղածի հետ, թե ամենևին էլ համաձայն չեն։ Մարդիկ միանշանակ դուրս գալու են տներից, այնպես չի հիմա քիչ մարդ է դուրս գալիս, բայց նորից ենք ասում, որ ռազմական դրության հիմնական նպատակը հենց մեզ ճնշելն է»,- ասաց Մարգարյանը։