Քաղաքացին ներողություն է խնդրում Անահիտ Սիմոնյանից և իր ընտանիքից

Քաղաքացին ներողություն է խնդրում Անահիտ Սիմոնյանից և իր ընտանիքից

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը որդու հետ մեկնել էր Դուբայ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահից հետո, որպեսզի երեխան միջավայր փոխի եւ ավելի հեշտ անցնի ծանր փուլը։ Հյուրանոց ժամանելու պահին, երբ երգչուհին եւ որդին սպասում էին ֆոյեում, մեկ այլ կին նկարել էր նրանց, ինչից հետո համացանցի ողջ հայկական տիրույթը «պայթեց», երգչուհու հասցեին հնչեցին բազմաթիվ մեղադրանքներ, եւ նույնիսկ անեծքներ՝ ամուսնու մահից օրեր անց հանգստի մեկնելու համար։ 

Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները պարզեցին, թե ով է արել այդ լուսանկարը, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում խստիվ արգելվում է որեւէ մեկին լուսանկարահանել՝ առանց վերջինիս թույլտվության։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, ինչի հետեւանքով նկարն անող մեր հայրենակիցը պետք է դատապարտվեր 6-ամսյա կալանքի, ինչպես նաեւ վճարեր 136.000 դոլար։ Իմանալով իր արարքի հետեւանքների մասին, նկարի հեղինակը, հուսահատությունից ելնելով, տեսաուղերձ է նկարահանել, որում հրապարակավ ներողություն է խնդրում Անահիտ Սիմոնյանից եւ իր ընտանիքի անդամներից։ Մեր տեղեկություններով՝ երգչուհին մտադիր է ներել կնոջը։