ԵՄ անդամ որ երկրում է ինֆլյացիան ամենաբարձրը․ վիճակագրություն

Ընթացիկ տարվա մարտ ամսին Եվրամիության տարածքում ամենաբարձր ինֆլյացիան արձանագրվել է Ռումինիայում՝ 5,1 տոկոս։ Այս մասին տեղեկանում ենք «Եվրոստատի» հրապարակած տվյալներից։ Երկրորդ տեղում Հունգարիան է՝ 4,8 տոկոս ինֆլյացիայով, Լեհաստանում՝ 4,4 տոկոս։ Ամենացածր սղաճը Ֆրանսիայում է՝ 0,9 տոկոս, Դանիայում 1,4 տոկոս եւ Լյուքսեմբուրգում՝ 1,5 տոկոս։ Գարնան առաջին ամսին եվրագոտում սղաճը կազմում է 2,2 տոկոս։ Փետրվարին եղել է 2,3 տոկոս, մեկ տարի առաջ՝ 2,4 տոկոս։ Տարեկան սղաճի ցուցանիշը ԵՄ-ում 2,5 տոկոս է։ Ձմռան վերջին այն կազմել է 2,7 տոկոս։
Կարծիքներ