Պատրաստ է աջակցել Հնդկաստանին եւ Պակիստանին 

Պատրաստ է աջակցել Հնդկաստանին եւ Պակիստանին 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Հնդկաստանի եւ Պակիստանի ղեկավարություններին, որպեսզի հաղթահարեն ներկայիս լարվածությունը, որը հղի է ռազմական առճակատման ծավալման վտանգով։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Ուզում եմ, որ նրանք կանգ առնեն։ Հուսանք, որ հիմա նրանք կկարողանան կանգ առնել։ Նրանք գործում եմ՝ «ակն ընդ ական» սկզբունքով եւ հույս ունենանք, որ կկարողան կանգ առնել»,- ասել է նախագահ Թրամփը՝ անդրադառնալով հնդկա-պակիստանյան լարվածությանը։

«Ու եթե ես որեւէ բան կարող եմ անել, որպեսզի օգնեմ նրանց, պատրաստ եմ»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նկատել է, որ սարսափելի է այդ լարվածությունը եւ նաեւ ասել, որ եւ պակիստանյան եւ հնդկական ղեկավարների հետ ունի լավ հարաբերություններ։