«Հրապարակ». Որքան է Փաշինյանի ռեյտինգը ըստ պաշտոնական գաղտնի խողովակների

«Հրապարակ». Որքան է Փաշինյանի ռեյտինգը ըստ պաշտոնական գաղտնի խողովակների

Ինչպես հայտնի է, իշխանությունը պարբերաբար գաղտնի սոցհարցումներ է անում՝ պարզելու քաղաքական ուժերի եւ տարբեր գործիչների ռեյտինգները, ներքին օգտագործման համար։ Այս օրերին տարբեր անանուն սոցհարցումների տվյալներ են հրապարակվում։

Նախօրեին համացանցում հայտնվեց հերթականը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն իջել է եւ հասել 25 տոկոսի։ Սակայն, մեր տեղեկություններով, այս թիվը հեռու է իրականությունից։ Պաշտոնական գաղտնի խողովակներով մոտ մեկ ամիս առաջ արված հարցումների արդյունքներով՝ Փաշինյանի ռեյտինգը 45 տոկոսի շրջանակներում է եղել։ Ճիշտ է՝ հարցումն արվել է մինչեւ ուժայինների վերջին հրաժարականները եւ ԱՄՆ այցը։