Օրբանը հանդիպել է Թրամփի և Մասկի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X-ի՝ իր էջում հայտնել է, որ Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում հանդիպել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, նրա ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցի և նոր ձևավորվելիք թիմի անդամ, ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկի հետ:
«Ապագան սկսված է: Օր՝ Մար-ա-Լագոյում՝ Դոնալդ Թրամփի, Իլոն Մասկի և Մայք Ուոլցի հետ»,- գրել է Օրբանը՝ մեկնաբանելով համատեղ լուսանկարը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նա նշել է, որ ԱՄՆ ապագա վարչակազմի հետ զրույցը «երկար է եղել»։
Կարծիքներ