Ռայիսիի ուղղաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել

Ռայիսիի ուղղաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել։
Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արդարադատության համակարգի ներկայացուցիչ Ասկար Ջահանգիրին։

«Նախագահ Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ», - նշել է ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Ադրբեջանից վերադարձի ճանապարհին Իրանի տարածքում կործանվել էր ԻԻՀ նախագահին և երկրի պատվիրակության անդամներին տեղափոխող ուղղաթիռը:

Ողբերգական ավիավթարի հետևանքով զոհվել էին նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը եւ մի քանի այլ պաշտոնյաներ։ Վթարի պատճառները պարզվում են։