Ինչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Բայդենը

Ինչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Բայդենը

ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտինը հնարավոր հանդիպման ժամանակ կքննարկեն այն հարցերը, որոնք վերաբերում են սպառազինությունների վերահսկողությանն ու անվտանգության հետ կապված պրոբլեմատիկային։ Այս մասին հայտարարել է Զինաթափման կոնֆերանսում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը։ «Մենք պատրաստվում ենք այդ քննարկումներին»,- մանրամասնել է ամերիկացի դիվանագետը։ Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին տեղի ունեցած Բայդեն-Պուտին հեռախոսազրույցից հետո հայտնի դարձավ, որ երկու գերտերությունների ղեկավարները չեզոք երկրում կհանդիպեն։