Լուսնի մասին նոր բացահայտում է կատարվել 

Լուսնի մասին նոր բացահայտում է կատարվել 

Գիտնականները նոր բացահայտում են կատարել մեր մոլորակի բնական արբանյակի՝ Լուսնի «կենսագրության» վերաբերյալ։ Նրանք պարզել են, որ հրաբխային ակտիվության շրջանը Լուսնի վրա շատ ավելի երկար է տեւել, քան ենթադրում էին մասնագետները։ Այս մասին հայտնում է Science պարբերականը։ Լուսնային ապարների անալիզը ցույց է տվել, որ լուսնային հրաբուխները ակտիվ են եղել դեռ 120 միլիոն տարի առաջ։ Այդ ժամանակ Երկիր մոլորակի վրա «իշխել» են դինոզավրերը։

Նշենք, որ մինչ այդ եղած գիտական վարկածի համաձայն, հրաբխային ակտիվությունը Լուսնի վրա ավարտվել էր 2 միլիարդ տարի առաջ։ Գիտնականները նշում են, որ այս բացահայտումը կօգնի հասկանալու, թե փոքր մոլորակների եւ «լուսինների» մոտ որքան երկար կարող է տեւել հրաբխային ակտիվությունը։