Մխիթարյանի տրանսֆերի շուրջ քննարկումները շարունակվում են․ «Արսենալը» նվազեցրել է ֆուտբոլիստի տրանսֆերի գինը

Մխիթարյանի տրանսֆերի շուրջ քննարկումները շարունակվում են․ «Արսենալը» նվազեցրել է ֆուտբոլիստի տրանսֆերի գինը

«Ռոմայի» կազմում, ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը պատկանում է անգլիական «Արսենալին»։

Մարզական մամուլում նորից լուրեր են շրջանառվում, որ ամռանը «Արսենալը» կվաճառի Մխիթարյանին։

Մասնավորապես The Mirror-ի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանից բաժանվել 10 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց, սակայն «Ռոման» պատրաստ չէ վճարել նույնիսկ այդ գումարը: Իտալական ակումբը ցանկանում է կատարել ֆուտբոլիստների փոխանակում, իսկ «Արսենալը» մտադիր է գումար ստանալ Մխիթարյանի վաճառքից: 

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել  է 17 հանդիպման, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: 

Հիշեցնենք, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան օրերս տված հարցազրույցներից մեկում ևս մեկ անգամ անդրադառնոլով Մխիթարյանի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնել էր, որ ցանկանում է թիմում պահել Մխիթարյանին։