Էս քաղաքական իմպոտենտը չի համարձակվում Ալիևին գոնե հեռակա պատասխանել, դու ո՞նց ես բանակցելու. ակցիա՝ կառավարության շենքի մոտ

Էս քաղաքական իմպոտենտը չի համարձակվում Ալիևին գոնե հեռակա պատասխանել, դու ո՞նց ես բանակցելու. ակցիա՝ կառավարության շենքի մոտ

Կառավարության շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական բողոքի ակցիան է մեկնարկել, քաղաքացիները մասնավորապես մտահոգություն են հայտնում, թե ինչպես կարող է պարտված ղեկավարը Ադրբեջանի նախագահի հետ նստել հետագա բանակցությունների։

«Այ դավաճան, դու ո՞նց ես բանակցությունների գնալու։ Էս քաղաքական իմպոտենտը չի համարձակվում նույնիսկ պատասխանել Ալիևի ստորացումներին, չի համարձակվում պատասխանել գոնե մեկ բառով, գոնե հեռավար։ Դու ո՞նց ես նրա դեմը նստելու, մեր շահերը ոնց ես պաշտպանելու, այ դավաճան»,- ասաց ակցիայի մասնակիցներից Բաբկեն Հարությունյանը։