Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը բերման է ենթարկվել. նրան չեն թողնում տեսակցել նույնիսկ մորը

Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը բերման է ենթարկվել. նրան չեն թողնում տեսակցել նույնիսկ մորը

 

Ժամեր առաջ Գյումրիում բերման է ենթարկվել լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նրա գտնվելու վայրը ներկայումս ժամանակավոր պահման վայրն  է ոստիկանության բաժնում։ Մեր տեղեկություններով՝ նրան մինչ այս պահը ազատ չեն արձակել և   փաստաբանին նույնպես  տեսակցություն չեն թույլատրում։

Աղեկյանը բերման ենթարկվելուց առաջ կարողացել է զանգահարել փաստաբան Զարուհի Փոստանջյանին։ Փոստանջյանը մեկնել է Գյումրի՝ իր պաշտպանյալին աջակցելու։

Աղեկյանի 80 անց  մայրը ևս այցելել է ոստիկանության բաժին՝ դստերը տեսնելու ակնկալիքով։ Սակայն նրան ևս չեն թույլատրել տեսակցել։

Դեպքի մանրամասները պարզելու համար փորձում ենք կապ հաստատել ոստիկանության հետ։

ՀԳ․ մեր տեղեկություններով Աղեկյանին ձերբակալեն են անմիջապես Շիրակի դատախազ` Չիչոյանի հրահանգով։