Այս պահին «Իմ քայլը» նիստ է անում

Այս պահին «Իմ քայլը» նիստ է անում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն այս պահին խմբակցության նիստ է հրավիրել: Նիստի օրակարգում, ըստ տեղեկությունների, ռազմական դրությունը չեղարկելու մասին հարցն է:

Հիշեցնենք, որ երկու օր անց՝ նոյեմբերի 26-ին խորհրդարանական ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել եւ առաջարկում է վերացնել ռազմական դրությունը։ Թե ինչ որոշում կկայացնեն իշխող ֆրակցիայում, կփորձենք պարզել նիստից հետո։ Ըստ ամենայնի, «Իմ քայլը» որոշել է ընդդիմությանը չթողնել ռազմական դրությունը չեղարկելու «դափնիները»։ Հիմա ռազմական դրությունը պահպանելը հասարակությունը չի հասկանա, ուստի այն հանելն անխուսափելի է։