ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերը Դոնալդ Թրամփը որակել է որպես «ներքին ահաբեկչություն»

ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերը Դոնալդ Թրամփը որակել է որպես «ներքին ահաբեկչություն»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկրում ընթացող բողոքի աննախադեպ մեծամասշտաբ հակառասիստական ցույցերը պետք է դիտարկել որպես ներքին ահաբեկչության գործողություններ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

«Դա խաղաղ բողոք չէ, դա ներքին ահաբեկչություն է»,- մասնավորապես ասել է Թրամփը, դիմելով ամերիկացիներին։Նա նաեւ խոստացել է, որ վարչակազմը հաստատապես կլուծի այդ խնդիրը եւ հայտարարել է, որ անկարգությունների մասնակիցներին եւ կազմակերպիչներին տեւական բանտարկություն է սպասվում։