Փաշինյանի քավոր մարզպետը հրատապ մեկ անձից գնումներ է արել
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը մայիսի 27-ի ջրհեղեղի հետևանքների վերացման համար դեկտեմբերին հրատապ, մեկ անձից կարգով գնում է կատարել։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը դեկտեմբերի 4-ին որոշել է «հաշվի առնելով մայիսյան հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման և Աղստև գետի խնդրահարույց հատվածների մաքրման աշխատանքների հրատապությունը՝ թույլատրել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին գետի հոսանքների կարգավորման և ջրհեղեղների վերահսկման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել հրատապ մեկ անձի ընթացակարգով»։
Ջրհեղեղը եղել է մայիսի 27-ին, անցել է գրեթե 7 ամիս, Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր մարզպետը ջրհեղեղի հետևանքների վերացման, Աղստևի մաքրման աշխատանքների գնումը դեկտեմբերին «հրատապ կարգով» մեկ անձից է կատարել։ Կոռուպցիա չկա, ապագա կա, կա»։
Կարծիքներ