«Կարող էի հայտարարություն անել, որից հետո 300 հոգի ավել մարդ էր զոհվելու, բայց դրանից բան չէր փոխվելու»
Շատ են խոսում իմ հայտարարության մասին։ Այո, ես հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չի սպառնում։ Իմ հայտարարությունը եղել է նրա մասին ու մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնեմ։ Ես կարող էի մի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 հոգի մարդ զոհվեր, բայց դրանից ոչ մի բան չէր փոխվելու։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ խնդիրը չի եղել այն, որ ես հայտարարություն անեմ ու 300 հոգի մարդ ավել զոհվի, իմ խնդիրը եղել է այն, որ անեմ հայտարարություն, որ որևէ մեկի գլխից մազ չպակասի։ Ես ուրախ եմ, որ գուցե նաև իմ հայտարարության շնորհիվ 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ եկել ու հասեն Հայաստանի Հանրապետություն»,- հավելեց նա։
Կարծիքներ